Logo

«Աթլետիկոն» Պաբլո Բարիոսի հետ նոր պայմանագիր է ստորագրել

23:46 / 22.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Աթլետիկոն» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Բարիոսի հետ նոր պայմանագիր է ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը:

Իսպանացին «Աթլետիկոյի» սան է, 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, խփել մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

fastnews-ads-banner