Բիլբաոյի «Աթլետիկը» երկարաձգել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև նոր պայմանագիրը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
61-ամյա մասնագետի գլխավորած թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ապահովել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիրը: