Logo

ATP-ի Ամփոփիչ մրցաշար. Օժե-Ալյասիմը գերլարված պայքարում հաղթեց Շելթոնին

20:22 / 12.11.2025Թենիս
null

Աշխարհի 8-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմն առաջին հաղթանակը տարավ ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի մենախաղի խմբային փուլում։

Բյորն Բորգի անվան խմբի երկրորդ տուրում կանադացի թենիսիստը 4-6, 7-6 (9-7), 7-5 գերլարված պայքարում հաղթեց Բեն Շելթոնին (ԱՄՆ, 5-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 26 րոպե։

Օժե-Ալյասիմը 1 միավորով խմբում երրորդ տեղում է, Շելթոնը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և չորրորդն է։

Խմբի մյուս մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները (Իտալիա) կմրցի Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա, երրորդ ռակետ) դեմ։ Մրցախաղը կկայանա նոյեմբերի 12-ին և ժամը 23:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

ATP-ի Ամփոփիչ մրցաշարի մրցախաղերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner