Logo

Ավտոարշավորդները ներկա են եղել Բրեդ Փիթի «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերային

14:10 / 18.06.2025Ֆորմուլա 1
null

Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր, գրում է Ֆորմուլա 1-ի կայքը:

Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ արշավորդներ:

Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը հերթական անգամ չի մասնակցել ֆիլմի հետ կապված միջոցառմանը:

Ֆորմուլա 1 ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը:

Ֆիլմում նկարահանված բոլիդները ցուցադրվել են Թայմ Սքուերում:

fastnews-ads-banner