Logo

«Այաքսը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

19:25 / 06.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Այաքսը» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Ջոն Հեյտինգային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ամստերդամյան ակումբից կհեռանա նաև 41-ամյա մասնագետի օգնական Մարսել Կեյզերը։

Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրեդ Գրիմը։ 60-ամյա մասնագետը 2024թ. հուլիսից ղեկավարում էր «Այաքսի» երիտասարդական թիմը։

«Այաքսը» Հեյտինգայի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 15 խաղում գրանցել է 5-ական հաղթանակ, ոչ-ոքի ու պարտություն։

fastnews-ads-banner