Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Այտանա Բոնմատին երրորդ տարին անընդմեջ ստացավ կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» մրցանակը:
2024/25 մրցաշրջանում Բոնմատին «Բարսելոնայի» հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: Բոնմատին խփել էր 20 գոլ և կատարել 16 ասիստ:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա հասել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել էին Անգլիայի թիմին:
Բոնմատիին «Ոսկե գնդակը» հանձնեց իր լեգենդար հայրենակից Անդրես Ինիեստան:


