Logo

Ազգերի լիգա. Գերմանիան, Խորվաթիան և Դանիան հաղթեցին, Նիդերլանդներն ու Իսպանիան մարտական ոչ-ոքի գրանցեցին

01:44 / 21.03.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում անցկացվեցին քառորդ եզրափակիչի դիմակայությունների առաջին խաղերը:

Գերմանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվեց Իտալիային և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ: Հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան:

Խորվաթները տնային խաղում 2-0 հաշվով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային, Դանիան տանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթանակ կորզեց Պորտուգալիայից, իսկ Նիդերլանդներն Իսպանիայի դեմ խաղում ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը` 2-2:

Դիմակայությունների պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 23-ին: Ի դեպ, Դանիա - Պորտուգալիա դիմակայության հաղթողն ԱԱ-2026-ի որակավորման փուլում կլինի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից մեկը:

Ազգերի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղեր

Իտալիա - Գերմանիա` 1-2 (տեսանյութ)

Սանդրո Տոնալի, 9 - Թիմ Կլայնդինսթ, 49, Լեոն Գորեցկա, 76

Դանիա - Պորտուգալիա` 1-0 (տեսանյութ)

Ռասմուս Հոյլունդ, 78

Չիրացրած 11-մետրանոց` Քրիստիան Էրիկսեն, 24 (Դանիա)

Խորվաթիա - Ֆրանսիա` 2-0 (տեսանյութ)

Անտե Բուդիմիր, 26, Իվան Պերիշիչ, 45+1

Չիրացրած 11-մետրանոց` Անդրեյ Կրամարիչ, 8 (Խորվաթիա)

Նիդերլանդներ - Իսպանիա` 2-2 (տեսանյութ)

Քոդի Գակպո, 28, Տիջանի Ռեյնդերս, 46 - Նիկո Ուիլյամս, 9, Միկել Մերինո, 90+3

Հեռացում` Ջորել Հատո, 81 (Նիդերլանդներ)

fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner