Ազգերի լիգայի խմբային փուլի ավարտից հետո հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հավանական մրցակիցները։
B դիվիզիոնի ուղեգրի համար պայքարում Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն են Վրաստանի, Իռլանդիայի, Սլովենիայի ու Իսլանդիայի թիմերը։
Վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին` Երևանի ժամանակով 15:00-ին։ Փլեյ-օֆֆի հանդիպումները նախատեսված են 2025 թվականի մարտի 20-ին և 23-ին։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի հավաքականը գրավել էր երկրորդ տեղը։ Վրաստանի, Իռլանդիայի, Սլովենիայի ու Իսլանդիայի հավավաքականները B դիվիզիոնում երրորդ տեղերն են զբաղեցրել իրենց խմբերում։