Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու D խմբի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին»։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1-1 հաշիվը։
Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը 70-րդ րոպեին ասիստ է կատարել Տամեռլան Մուսաևին։
19-ամյա ֆուտբոլիստը «Բանակայինների» հիմնական թիմում 6-րդ հանդիպմանն էր մասնակցում և կատարել է առաջին արդյունավետ գործողությունը։
«Ակրոնը» 5 միավորով D խմբի առաջատարն է, ԲԿՄԱ-ն ունի 4 միավոր և երկրորդն է։
Բանդիկյանի ասիստը`
1-1 Musaev pic.twitter.com/LmZasVoPe4
— RPL Sky (@RPLNews_eng) August 12, 2025


