Logo

«Բարսելոնան» 30 ֆուտբոլիստներով մեկնել է շրջագայության

10:55 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» մեկնել է Ասիա` մարզական հավաք անցկացնելու, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ընկերական հանդիպումների համար հայտավորել է հետևյալ 30 ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ. Ժոան Գարսիա, Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Դիեգո Կոչեն։

Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ալեքս Բալդե, Ռոնալդ Արաուխո, Ինյիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Ժոֆրե Տորենտս։

Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բեռնալ, Դրո Ֆեռնանդես, Գիլերմո Ֆեռնանդես։

Հարձակվողներ. Ֆերան Տոռես, Ռոբերտ Լևանդովսկի, Լամին Յամալ, Ռաֆինյա, Մարկուս Ռեշֆորդ, Ռունի Բարդեգջի, Տոնի Ֆեռնանդես։

«Բարսելոնան» նախապես հայտարարել էր, որ կազմակերպչի լուրջ խախտումների պատճառով չեղարկել է ճապոնական «Վիսել Կոբեի» հետ ընկերական հանդիպումը։

Այդուհանդերձ, խնդիրը լուծվել է, ու կատալոնական ակումբն արդեն Ճապոնիայում է։ «Վիսել Կոբե» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:00-ին։

Հուլիսի 29-ին «Բլաուգրանան» կմեկնի Հարավային Կորեա, որտեղ ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի։

  • «Սեուլ» - «Բարսելոնա»` 31.07, 15:00
  • «Տեգու» - «Բարսելոնա»` 4.08, 15:00

Ակումբը Բարսելոնա կվերադառնա օգոստոսի 5-ին, իսկ նախամրցաշրջանային պատրաստության վերջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին` Գամպերի գավաթի խաղում մրցելով իտալական «Կոմոյի» դեմ։

fastnews-ads-banner