Logo

«Բարսելոնան» ավագի թևկապը վերադարձրել է Տեր Շտեգենին

10:20 / 09.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» ու դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հարթել են կոնֆլիկտը. ակումբն ավագի թևկապը վերադարձրել է գերմանացուն, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։

««Բարսելոնան» հայտնում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենն ակումբի բժշկական թիմին թույլ է տվել մշակել վիրահատության վերաբերյալ Լա լիգայի համար պարտադիր բժշկական եզրակացությունը։

Կարգապահական գործը փակված է, իսկ ավագի թևկապն անմիջապես վերադարձվում է Տեր Շտեգենին»,- նշված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner