Ասիայում մարզական հավաքի շրջանակում ճապոնական «Վիսել Կոբեի» հետ «Բարսելոնայի» ընկերական խաղը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 27-ին, չեղարկվել է, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ չեղարկել է հաջորդ կիրակի Ճապոնիայում նախատեսված խաղին մասնակցելու իր համաձայնությունը կազմակերպչի կողմից պայմանագրային պարտավորությունների լուրջ խախտումների պատճառով: Ցավում ենք այս միջադեպի և դրա՝ Ճապոնիայում գտնվող «Բարսելոնայի» բազմաթիվ երկրպագուների վրա թողած ազդեցության համար»,- նշված է հայտարարությունում:
Ակումբն ընդգծել է, որ եթե որոշակի պայմաններ բավարարվեն, «Բարսելոնան» առաջիկա օրերին կմեկնի Հարավային Կորեա՝ մարզական հավաք և 2 ընկերական խաղ անցկացնելու։


