Logo

«Բարսելոնան» հաղթեց և մոտեցավ առաջատարներին

18:57 / 02.02.2025Ֆուտբոլ
null

Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» «Մոնժուիկում» 1:0 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» դեմ խաղում:

Կատալոնական թիմի միակ գոլը երկրորդ կեսում խփեց Ռոբերտ Լևանդովսկին: Պեդրիի գեղեցիկ փոխանցումից հետո Լամին Յամալն ընթացքից հարված կատարեց: Գնդակը գնաց լեհ հարձակվողի ուղղությամբ, և նա գրավեց անպաշտպան մնացած դարպասը:

Հանսի Ֆլիկի թիմը միավորների քանակը հասցրեց 45-ի և մոտեցավ առաջատարներ Մադրիդի «Ռեալին» (49) ու «Աթլետիկոյին» (48):

Իսպանիայի Լա լիգա, 22-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»` 1:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 61

Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner