«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։
Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է-խմբ.) գրությամբ տարբերանշան։
Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 միլիոն եվրո։
FC Barcelona and the Government of the Democratic Republic of Congo @MinSport_Loisir partner to promote culture and innovation in sports in the African country.
— FC Barcelona (@FCBarcelona) July 30, 2025


