Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում տանը 3-0 հաշվով հաղթեց «Օսասունային»:
Առաջին խաղակեսում գոլ խփեցին իսպանացիներ, հարձակվող Ֆերան Տորեսն ու կիսապաշտպան Դանի Օլմոն, իսկ երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դրեց հանդիպման վերջակետը` 3-0: 36-ամյա Լևանդովսկին 23 գոլով Լա լիգայի գլխավոր ռմբարկուն է:
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 63 միավորով առաջատարն է, երեք միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: «Օսասունան» 33 միավորով 14-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 27-րդ տուր
«Բարսելոնա» - «Օսասունա»` 3-0 (տեսանյութ)
Ֆերան Տորես, 11, Դանի Օլմո, 21 (11մ), Ռոբերտ Լևանդովսկի, 77