Կատալոնական «Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանի հետ, հայտնում է Sport.es-ը:
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել Ինյիգո Մարտինեսի և Էրիկ Գարսիայի պայմանագրերի ժամկետը՝ համապատասխանաբար մինչև 2027 և 2029 թվականների ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, խփել 3 գոլ, կատարել 6 ասիստ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում: