Logo

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

22:08 / 21.05.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը կգործի 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

Գերմանացի մասնագետը «Բլաուգրանան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 9 պարտություն, դարձել Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner