Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Բարսելոնան» սեփական դաշտում գոլառատ պայքարում 2-3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին», որը նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Բլաուգրանայից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Լամին Յամալն ու Ֆերմին Լոպեսը։
Կատալոնական ակումբը 85 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալը»` 67 միավորով 5-րդ։ «Դեղին սուզանավը» նվաճեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։
Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորած «Սևիլիային»։
«Արքայական ակումբի» գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ջուդ Բելինգհեմը։ Մբապեն Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 29-ի և գլխավոր ռմբարկուն է:
Անդալուզյան ակումբը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 12-րդ րոպեին դաշտից հեռացվեց Լոյիկ Բադեն, 46-րդ րոպեին` Իսակ Ռոմերոն։
«Ռեալը» 81 միավորով երկրորդ տեղում է, «Սևիլիան» 41 միավոր ունի և 16-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 37-րդ տուր
«Սևիլիա» - «Ռեալ»` 0-2 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 75, Ջուդ Բելինգհեմ, 87
Հեռացում` Լոյիկ Բադե, 12, Իսակ Ռոմերո, 46 (երկուսն էլ` «Սևիլիա»)
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»` 2-3 (տեսանյութ)
Լամին Յամալ, 38, Ֆերմին Լոպես, 45+5 - Այոզե Պերես, 4, Սանտի Կոմեսանա, 51, Տեյոն Բյուկենեն, 80
«Աթլետիկո» - «Բետիս»` 4-1 (տեսանյութ)
Խուլիան Ալվարես, 10, 75, Ռոբին Լե Նորման, 45+3, Խոակին Կորեա, 90+6 - Պաբլո Ֆոռնալս, 67
«Վալենսիա» - «Աթլետիկ»` 0-1 (տեսանյութ)
Ալեքս Բերենգեր, 72
«Սելտա» - «Ռայո Վալյեկանո»` 1-2 (տեսանյութ)
Մարկոս Ալոնսո, 10 (11մ) - Իսի Պալազոն, 17, Խորխե դե Ֆրուտոս, 45+2
«Օսասունա» - «Էսպանյոլ»` 2-0 (տեսանյութ)
Անտե Բուդիմիր, 17, Ռաուլ դե Արո, 90+1
«Ռեալ Սոսյեդադ» - «Ժիրոնա»` 3-2 (տեսանյութ)
Պաբլո Մարին, 5, Միկել Օյարսաբալ, 20 (11մ), Արկայց Մարիեսկուրենա, 90+1 - Քրիստիան Ստուանի, 10, Պորտու, 77
«Մալյորկա» - «Խետաֆե»` 1-2 (տեսանյութ)
Քայլ Լարին, 90+3 - Մաուրո Արամբարի, 56, Քրիստանտուս Ուչե, 65
«Լաս Պալմաս» - «Լեգանես»` 0-1 (տեսանյութ)
Դանի Ռաբա, 6
«Վալյադոլիդ» - «Ալավես»` 0-1 (տեսանյութ)
Կիկե Գարսիա, 18 (11մ)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։
Կարդացեք նաև՝
- «Բարսայի» 2 խաղացող ավտոբուսով չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է
- Լապորտան հաստատել է` Ֆլիկի հետ նոր պայմանագիր կկնքվի
- AS. Սուբիմենդիից մինչև Ռոդրի. «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը
- Անչելոտիի ապագան մշուշոտ է. Բրազիլիայի հավաքականը կարող է զրկվել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից
- Մեսին` Ռոնալդուի հետ մրցակցության մասին. «Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն»
- Marca. «Ռեալում» մտահոգված են Բելինգհեմի արդյունավետության անկմամբ
- Լապորտա. «Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է»
- Relevo. «Բարսելոնայի» առաջնային տրանսֆերային թիրախը «Լիվերպուլից» է
- Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից