Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր, կատարելով 8 ասիստ և 3 ռեբաունդ։
Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր, 6 ռեբաունդ, 4 ասիստ)։
Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 86-62 հաշվով։
Ընկերական խաղ
Հայաստան - Կոստա Ռիկա` 103-90