Logo

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանին

20:31 / 10.07.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել:

Հայաստանի հավաքականը 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի Մ20 հավաքականին: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն էր, որը դաբլ-դաբլ է գրանցել` 13 միավոր և 17 ռեբաունդ: Մելիքյանը նաև չորս ասիստ է կատարել:

fastnews-ads-banner