Logo

«Բավարիան» 8 գոլ խփեց` 2026-ի առաջին խաղում տանելով ջախջախիչ հաղթանակ

22:27 / 11.01.2026Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 8-1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։

Մյունխենյան գրանդից դուբլ գրանցեց Մայքլ Օլիսեն։ Գոլով աչքի ընկան նաև Լուիս Դիասը, Ռաֆայել Գերեյրուն, Հարի Քեյնը, Լեոն Գորեցկան, իսկ մրցացկի երկու ֆուտբոլիստ գրավեցին սեփական դարպասը։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 2026թ. առաջին հանդիպումն անցկացրեց ու 44 միավորով առաջին տեղում է, «Վոլֆսբուրգը»` 15 միավորով 14-րդ։

Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»` 8-1

Կիլիան Ֆիշեր, 5 (ինքնագոլ), Լուիս Դիաս, 30, Մայքլ Օլիսե, 50, 76, Մորից Յենց, 53 (ինքնագոլ), Ռաֆայել Գերեյրու, 68, Հարի Քեյն, 69, Լեոն Գորեցկա, 88 - Ջենան Պեյչինովիչ, 13

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

fastnews-ads-banner