Logo

«Բայերը» նոր հարձակվող ունի

20:59 / 11.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է կամերունցի 18-ամյա հարձակվող Քրիստիան Կոֆանեի տրանսֆերի մասին:

Աֆրիկացի ֆուտբոլիստն իսպանական «Ալբասետեից» է տեղափոխվել գերմանական գրանդ: «Բայերը» տրանսֆերի համար վճարել է 5 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են չորս տարվա պայմանագիր:

Կոֆանեն 2024/25 մրցաշրջանում իսպանական Սեգունդայում մասնակցել է 20 խաղի, խփել 8 գոլ և կատարել մեկ ասիստ:

fastnews-ads-banner