Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի մեկնարկային խաղում «Բետիսը» տանը 1-1 հաշիվը գրանցեց «Վալենսիայի» հետ:
«Բետիսից» 40-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի եզրային հարձակվող Անտոնին:
Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմն առաջնությունն ավարտեց 60 միավորով, գրավեց 6-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում կխաղա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում: «Վալենսիան» 46 միավորով 12-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Բետիս» - «Վալենսիա»` 1-1 (տեսանյութ)
Անտոնի, 40 - Ռաֆա Միր, 75