Logo

Բեյն. «Սիրտս կանգ առավ, երբ իմացա փոխանակման մասին, բայց հետո լսեցի թիմի անունը»

17:53 / 18.06.2025Բասկետբոլ
null

Հարձակողական ոճի պաշտպան Դեզմոնդ Բեյնը մեկնաբանել է փոխանակումը, որի արդյունքում նա «Մեմֆիսից» տեղափոխվել է «Օռլանդո», հաղորդում է Orlando Sentinel-ը:

«Սիրտս կանգ առավ, երբ իմացա, որ ինձ փոխանակել են: Բայց երբ իմացա, որ նոր թիմս «Օռլանդոն» է, հեռախոսազրույցի մնացած հատվածում ուրախությունից ժպտում էի:

Երբ մրցաշրջանի ավարտից հետո գործակալս հարցրեց, թե որ թիմ կուզեի տեղափոխվել թրեյդի դեպքում, անկեղծ եմ ասում՝ պատասխանեցի՝ «Օռլանդո»: Այդ թիմը կատարյալ համապատասխանում է ինձ»,- ասել է Բեյնը:

fastnews-ads-banner