«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը մոտ է կարիերան MLS-ը ներկայացնող «Վանկուվերում» շարունակելուն, հաղորդում է Bild-ը։
Կանադական ակումբի ու 35-ամյա ֆուտբոլիստի բանակցությունները վերջին փուլում են։ Կողմերը քննարկում են անձնական պայմանագրի մանրամասները։ Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Գերմանացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու համար պայքարում է նաև «Լոս Անջելեսը», սակայն վետերան ֆուտբոլիստը նախընտրում է տեղափոխվել «Վանկուվեր»։
Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում հեռացել «Բավարիայից»։
Կարդացեք նաև`


