Logo

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը երրորդ հաղթանակը տարավ ու իր խմբում առաջին տեղը գրավեց

19:55 / 18.06.2025Թենիս
null

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։

Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հունիսի 18-ին Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ առավելության են հասել Մալթայի դեմ մրցախաղում։

Անկախ զուգախաղի արդյունքից` Գայանե Մովսիսյանի գլխավորած թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։

Հայաստանի հավաքականն իր խմբում գրավեց առաջին տեղը, կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի և կպայքարի երկրորդ ենթախումբ տեղափոխվելու համար։ Փլեյ-օֆֆին կմասնակցեն մյուս խմբերի հաղթողները։

fastnews-ads-banner