Logo

Բլատեր. «Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային»

23:55 / 13.07.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը կարծում է, որ ֆուտբոլը պարտվել է Սաուդյան Արաբիային, հաղորդում է The Athletic-ը:

«Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային։ Նրանց խաղ առաջարկեցին, որն ընդունվեց։ Զարմանալի է, որ ՖԻՖԱ-ն չի փորձում դրա դեմ պայքարել»,- նշել է շվեյցարացի ֆունկցիոները:

Բլատերը քննադատել է նաև աշխարհի ակումբային առաջնության գաղափարը. «Ֆուտբոլային հանդիպումները շատ-շատ են։ Նույն ֆուտբոլիստներն ու ակումբները տառապում են կրկին ու կրկին` չստանալով բավարար հանգիստ։ Ամբողջ մրցաշարի ընթացքում ծայրահեղ շոգ է, ինչը վտանգավոր է առողջության համար»։

89-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահ է եղել 1998-2015 թվականներին։

fastnews-ads-banner