«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։
Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 49 խաղից 15-ում դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. սեպտեմբերից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, սակայն դեռ նորամուտը չի նշել «Պենտակամպիոնների» կազմում։


