Լոս Անջելեսում կայացած աստղային միջոցառմանը 62-ամյա դերասանը ներկայացել է իր 33-ամյա ընկերուհու հետ։ Բրեդ Փիթը և Ինես դե Ռամոնը ձեռք ձեռքի տված գրկախառնվել են կարմիր գորգի վրա։
Այս անգամ սիրահարները ներկա են գտնվել «Mercedes»-ի նոր մոդելի շնորհանդեսին: Բրեդ Փիթը և Ինես դե Ռամոնը հանդիպում են 2022 թվականից:
Աստղային զույգի մտերիմ աղբյուրների փոխանցմամբ՝ Ինեսն առանցքային դեր է ունեցել դերասանի կյանքում՝ օգնելով նրան վերջնականապես հարթել Անջելինա Ջոլիի հետ տարիներ տևած և հոգնեցուցիչ ամուսնալուծության իրավական հարցերը: Դատական բարդ գործընթացների ավարտից հետո Փիթը խոստովանել էր, որ անցյալում սխալներ է թույլ տվել, սակայն ցանկանում է դասեր քաղել դրանցից և առաջ շարժվել:
Այժմ զույգը բնակվում է Լոս Անջելեսի առանձնատանը և վարում է ներդաշնակ համատեղ կյանք: Չնայած նրանք նախընտրում են հաճախել փակ երեկույթների, այսուհանդերձ, պարբերաբար ուղեկցում են միմյանց կարևորագույն միջոցառումների ժամանակ՝ ազդարարելով իրենց հարաբերությունների նոր ու կայուն փուլի մասին:


