«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Նյորգորը կարիերան կշարունակի «Արսենալում», տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Զինագործները» դանիացի ֆուտբոլիստի համար «Բրենթֆորդին» վճարել են 10 միլիոն ֆունտ, 2 միլիոն էլ «Մեղուները» կարող են ստանալ, եթե Նյորգորը հաջող ելույթներ ունենա «Արսենալում»։
31-ամյա կիսապաշտպանն «Արսենալում» կխաղա «16» համարի մարզաշապիկով։
Քրիստիան Նյորգորը Պրեմիեր լիգայում անցկացրել է 122 հանդիպում, խփել է 13 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։
Bringing a wealth of experience.
— Arsenal (@Arsenal) July 10, 2025
Christian Nørgaard is a Gunner ✍️ pic.twitter.com/hggNBiopmT