Logo

Բռնցքամարտի աղջիկների Հայաստանի հավաքականը 7 մեդալ է նվաճել պատանեկան ԵԱ-ում

12:23 / 27.07.2025Բռնցքամարտ
null

Սերբիայում ավարտին մոտեցող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում աղջիկների Հայաստանի հավաքականը չորս արծաթե և երեք բրոնզե մեդալ է նվաճել:

Էլեն Բաղդասարյանը (36 կգ), Եվա Գրիգորյանը (46 կգ), Կարինե Դալլաքյանը (51 կգ) և Ամալյա Ավագյանը (64 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Վանեսա Գևորգյանը (40 կգ), Լիզա Կարճիկյանը (54 կգ) և Լյուսի Չիֆլիկյանը (57 կգ) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին։

fastnews-ads-banner