Logo

Բրունու Ֆեռնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին

10:59 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին:

«Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը «Յունայթեդի» համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում 16-րդ տեղում է:

fastnews-ads-banner