Logo

«Բորուսիան» և «Այնտրախտը» ևս ՉԼ ուղեգիր նվաճեցին. Բունդեսլիգայի վերջին տուրի արդյունքները

19:35 / 17.05.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայում ավարտվեց 2024/2025 մրցաշրջանը:

Վերջին` 34-րդ տուրում, հաղթանակ տարան չեմպիոնությունն ապահոված Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», Բրեմենի «Վերդերը», «Վոլֆսբուրգը», Բեռլինի «Ունիոնն» ու «Շտուտգարտը»:

60 միավորով երրորդ տեղը գրավեց «Այնտրախտը», որը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: Դորտմունդի «Բորուսիան» 57 միավորով գրավեց չորրորդ տեղը: Այս թիմերը չեմպիոն «Բավարիայի» և փոխչեմպիոն Լևերկուզենի «Բայերի» հետ աշնանը կսկսեն պայքարը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

55 միավորով 5-րդ տեղը գրաված «Ֆրայբուրգը» հանդես կգա Եվրոպա լիգայում, իսկ մեկ միավոր պակաս վաստակած «Մայնցը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայում:

Բունդեսլիգային հրաժեշտ տվեցին «Բոխումն» ու «Հոլշտայն Կիլը»: «Հայդենհայմը» զբաղեցրեց 16-րդ տեղը և Բունդեսլիգայում իր տեղը պահպանելու համար անցումային խաղ կանցկացնի 2-րդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված թիմի հետ:

26 գոլով գլխավոր ռմբարկու դարձավ Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:

Գերմանիայի Բունդեսլիգա, 34-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բավարիա»` 0-4 (տեսանյութ)

Մայքլ Օլիսե, 33, Յոզուա Կիմիխ, 53, Սերժ Գնաբրի, 80, Հարի Քեյն, 86

«Բորուսիա Դորտմունդ» - «Հոլշտայն Կիլ»` 3-0 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 3 (11մ), Մարսել Զաբիտցեր, 47, Ֆելիքս Նմեչա, 72

Հեռացում` Քարլ Յոհանսոն, 9 («Հոլշտայն Կիլ»)

«Ֆրայբուրգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 1-3 (տեսանյութ)

«Մայնց» - «Բայեր Լևերկուզեն»` 2-2 (տեսանյութ)

«Հայդենհայմ» - «Վերդեր Բրեմեն»` 1-4 (տեսանյութ)

«Զանկտ Պաուլի» - «Բոխում»` 0-2 (տեսանյութ)

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Վոլֆսբուրգ»` 0-1 

«Աուգսբուրգ» - «Ունիոն Բեռլին»` 1-2

«Լայպցիգ» - «Շտուտգարտ»` 2-3 (տեսանյութ)

fastnews-ads-banner

Նույն Թեմայով