Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում ընկերական խաղում 1-2 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։
Թուրինյան գրանդից դուբլ ձևակերպեց Անդրեա Կամբիասոն։
Սա դորտմունդյան ակումբի նախկին պաշտպան Մաթս Հումելսի հրաժեշտի հանդիպումն էր։ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը 18-րդ րոպեին փոխարինեց 36-ամյա ֆուտբոլիստին, որին ճանապարհելիս երկու ակումբների խաղացողները պատվո միջանցք բացեցին։
Հումելսը «Բորուսիայում» հանդես է եկել 2008-2016 և 2019-24թթ., 508 խաղում խփել 38 գոլ, կատարել 23 ասիստ։ Նա խաղացել է նաև «Բավարիայում» ու «Ռոմայում», կարիերան ավարտել է 2025թ. մայիսին։
Ընկերական հանդիպում
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 1-2 (տեսանյութ)
Մաքսիմիլիան Բայեր, 89 - Անդրեա Կամբիասո, 16, 53
Danke, Mats! 💛#BVBJuve 0:1 pic.twitter.com/pxLeu0dY5v
— Borussia Dortmund (@BVB) August 10, 2025


