Իտալացի լեգենդար, նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին` 17-ամյա Լուի Բուֆոնը, հեթ-տրիկ է գրանցել մինչև 19 տարեկանների Չեխիայի հավաքականի կազմում:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կրտսեր Բուֆոնը 3 անգամ գրավել է Ադրբեջանի Մ19 հավաքականի դարպասը: Չեխերն այդ խաղում հաղթել են 6-1 հաշվով:
Լուի Բուֆոնը, որը հարձակման գծում է խաղում, նաև Իտալիայի քաղաքացիություն ունի: Նրա մայրը` Ալյոնա Շերեդովան, չեխ է:


