Մադրիդի «Ռեալն» ու ակումբի վինգեր Վինիսիուսը նոր պայմանագրի հարցում չեն կարողանում համաձայնության հասնել, հաղորդում է Cadena SER-ը։
Կողմերի բանակցությունները փակուղի են մտել։ Բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է «Արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեի չափ աշխատավարձ ստանալ, բայց «Լոս Բլանկոսը» մտադիր չէ բավարարել ֆինանսական այդ պահանջը։
Ավելին` «Ռեալը» չի ուզում որևէ ֆուտբոլիստի վճարել այնքան, որքան Մբապեին։
Մադրիդյան գրանդում նաև զարմացած են, որ 25-ամյա Վինիսիուսը նման պահանջ է ներկայացրել ոչ այնքան հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո։
Այդուհանդերձ, մադրիդյան գրանդը վստահ է, որ եզրայինի հետ համաձայնության կհասնի։ Հակառակ դեպքում ակումբը կդիտարկի նրա տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը։
Վինիսիուսի ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2027թ. հուլիսի 1-ը։


