Logo

CAS-ը մերժել է բողոքարկումը. «Քրիստալ Փելասը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայում

15:57 / 11.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է Անգլիայի գավաթակիր «Քրիստալ Փելասի»` ՈՒԵՖԱ-ի կողմից ակումբին Եվրոպա լիգայից հեռացնելու որոշումը չեղարկելու հայտը, հայտնում է դատարանի պաշտոնական կայքը։

«Քրիստալ Փելասն» ու «Լիոնը» մինչև հունիս նույն սեփականատերն ունեին` ամերիկացի ներդրող Ջոն Տեքսթորը։

ՈՒԵՖԱ-ի կանոնադրության համաձայն` նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբ չի կարող մասնակցել նույն մրցաշարին։ Տվյալ դեպքում համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող ակումբը որակազրկվում է։

Լոնդոնյան ակումբը դատարանում բողոքարկել էր ՈՒԵՖԱ-ի որոշումը, սակայն CAS-ը մերժել է այն։ «Քրիստալ Փելասը» Եվրոպա լիգայի փոխարեն կմասնակցի նշանակությամբ երրորդ եգրագավաթային մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։

«Քրիստալ Փելասին» անգլիական ակումբներից Եվրոպա լիգայում կփոխարինի «Նոթինգհեմ Ֆորեսթը»։

The Times-ի տվյալներով` «Քրիստալ Փելասը» մտադիր է CAS-ի դատավճիռը նույնպես բողոքարկել և ՈՒԵՖԱ-ից պահանջել փոխհատուցում, քանի որ ակումբը Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու դեպքում կվաստակի 20 միլիոն եվրո պակաս գումար:

fastnews-ads-banner