Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:
«Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ տանջվեցինք: Մրցաշարն ինձ շատ բան ցույց տվեց:
Մոդրիչին չեն հիշելու միայն այսօրվա խաղի համար: Նրան տարբեր առիթներով կհիշեն, քանի որ մեծ ավանդ ունի ակումբում: Լուկան «Ռեալի» լեգենդն է: Ռոդրիգոյին խաղաժամանակ չտրամադրելը տեխնիկական որոշում էր: Ըստ մեզ՝ մյուս խաղացողներն ավելի պատրաստ էին, քան նա»,- ասել է Ալոնսոն:
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում ՊՍԺ-ն հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպումը ժամը 23:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։