«Մայամի Հիթի» մարզիչ Էրիկ Սպոելստրան կգլխավորի ԱՄՆ-ի ազգային հավաքականը, հաղորդում է ինսայդեր Շեմս Չարանիան:
54-ամյա մասնագետը կփոխարինի Սթիվ Քերին: ԱՄՆ-ի հավաքականը նրա գլխավորությամբ կպատրաստվի 2027 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը և Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, որը կկայանա 2028 թվականին:
Սպոելստրան Քերիի օգնականն էր նախորդ տարի Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում: ԱՄՆ-ի հավաքականը հերթական անգամ դարձել էր Օլիմպիական չեմպիոն:
Արդեն 18 տարի է` Սպոելստրան գլխավորում է «Մայամի Հիթը»: Այս տարիների ընթացքում նրա թիմը նվաաճել է NBA-ի երկու չեմպիոնական տիտղոս:


