«Չելսիի» դարպասապահ Ջորջե Պետրովիչը կարիերան կշարունակի «Բորնմութում», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Սերբ դարպասապահը նոր ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել։
Transfermarkt-ի տվյալներով` «Բորնմութը» Պետրովիչի տեղափոխության համար վճարել է 28,88 միլիոն եվրո։
25-ամյա դարպասապահը «Չելսիում» էր 2023թ. օգոստոսից, 31 խաղից 7-ում դարպասն անառիկ է պահել։ Պետրովիչը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Ստրասբուրգում»։