Logo

«Չելսին»` Կոնֆերենցիաների լիգայի հաղթող

00:54 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։

Մրցաշարի եզրափակիչում լոնդոնյան գրանդը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ խաղում։

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հանդիպման 9-րդ րոպեին անդալուզյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Աբդե Էզալզուլին: Թիմերն ընդմիջման գնացին «Բետիսի» օգտին հաղթական հաշվով: Երկրորդ կեսում, սակայն, Էցնո Ֆեռնանդեսի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջեյդոն Սանչոյի ու Մոյզես Կայսեդոյի գոլերի շնորհիվ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմն առավելության հասավ խոշոր հաշվով։

«Չելսին» դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որը հաղթել է ակումբային բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերը։ Լոնդոնյան գրանդը նախկինում երկուական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան։

Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ

«Բետիս» - «Չելսի»` 1-4 (տեսանյութ)

Աբդե Էզալզուլի, 9 - Էնցո Ֆեռնանդես, 65, Ջեյդոն Սանչո, 83, Մոյզեդ Կայսեդո, 90+1

«Բետիս» - «Չելսի» եզրափակիչը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր:

fastnews-ads-banner