Logo

«Չելսին» ու «Արսենալը» լոնդոնյան դերբիում չպարզեցին հաղթողին

22:31 / 30.11.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Չելսին» ու «Արսենալը» լոնդոնյան դերբիում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1-1 հաշիվը։

«Ազնվականներից» 48-րդ րոպեին հաշիվը բացեց Թրևո Չալոբան, իսկ «Զինագործների» պատասխան գոլը 59-րդ րոպեին խփեց Միկել Մերինոն։

«Չելսին» 38-րդ րոպեից` Մոյզես Կայսեդոյի կարմիր քարտից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։

«Արսենալը» 30 միավորով առաջին տեղում է, Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը` 24 միավորով երրորդ։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Չելսի» - «Արսենալ»` 1-1

Թրևո Չալոբա, 48 - Միկել Մերինո, 59

Հեռացում` Մոյզես Կայսեդո, 38 («Չելսի»)

Տեսանյութը դիտելու համար անցե՛ք YouTube տանող հղումով:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner