Արգենտինայի հավաքականի ու «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին Ֆրանսիս Սուարեսի հետ հարցազրույցում խոսել է իր մարզական ապագայի մասին, հաղորդում է Tuttomercato-ն։
«Աշխարհի առաջնությունը հաղթելուց հետո ցանկանում եմ վայելել ֆուտբոլը։ Դա առանձնահատուկ զգացողություն էր․ կարծում եմ՝ աշխարհի չեմպիոն դառնալը մեծ նվաճում է։ Չեմ մտածում կարիերաս ավարտելու մասին, ցանկանում եմ հաճույք ստանալ ամեն ինչից և կենտրոնացած եմ ներկայի ուղղությամբ»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։
Լեո Մեսին Արգենտինայի ազգային հավաքականում 195 խաղում խփել է 114 գոլ։


