Logo

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

16:42 / 07.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Չեռնոգորիա - Հայաստան հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը (Լյուքսեմբուրգ), հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

30-ամյա Սաբոտիչին եզրերում կօգնեն Ռաֆայել Մորիմն ու Դանի Դիաշ Բալսան (երկուսն էլ` Լյուքսեմբուրգ), չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը (Չեռնոգորիա)։

Հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Նիկշիչի «Քաղաքային» ստադիոնում և ժամը 21:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին Կոսովոյի թիմի դեմ ընկերական խաղում պարտվել է 2-5 հաշվով։

fastnews-ads-banner