Logo

ՉԼ. «Բուդուչնոստ» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

13:54 / 12.07.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Բուդուչնոստ» - «Նոա» դիմակայության պատասխան հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Մաթիաս Յոլենբեկը, խաղադաշտում նրա օգնականները կլինեն Քրիստոֆ Գյունշն ու Յոնաս Վայկենմայերը, տեսաօգնականները` Բենիամին Բրանդը և Տիմո Գերախը, չորրորդ պաշտոնյան Ռոբին Բրաունն է։

Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։

Առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին։

fastnews-ads-banner

Նույն Թեմայով