Logo

ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» հաջորդ փուլում են

00:55 / 30.07.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2-2) գրանցեց «Զրինսկիի» հետ։

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 80-րդ րոպեին ասիստ կատարեց Դավիդ Ստրելեցին։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 86-րդ րոպեին։

Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը հաղթեց ընդհանուր 6-2 հաշվով և որակավորման երրորդ փուլում է, որտեղ կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ։

«Զրինսկի» - «Սլովան» հանդպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» էլ 5-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ պատասխան խաղում։

Սերբական ակումբի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը։

«Ցրվենա Զվեզդան» որակավորման երրորդ փուլում կհանդիպի «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա) - «Լեխ» (Լեհաստան) դիմակայության հաղթողին։ Լեհական ակումբն առաջին խաղում հաղթել է 7-1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպումներ

«Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) - «Սլովան» (Սլովակիա)` 2-2 (առաջին խաղը` 0-4)

Նեմանյա Բիլբիյա, 72 (11մ), Յակով Պրյանիչ, 76 - Դավիդ Ստրելեց, 80, 86

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար)` 5-1 (առաջին խաղը 1-0) (տեսանյութ)

Ալեքսանդր Կատայ, 8, Միրկո Իվանիչ, Բրունո Դուարտե, 37, Միլսոն, 44, Շերիֆ Նդիայե, 75 - Անդրե Ջեյ դե Բար, 53

Չիրացված 11-մետրանոց` Նանո, 65 («Լինկոլն Ռեդ Իմպս»)

Լուսանկարները՝ «Ցրվենա Զվեզդայի» մամուլի ծառայություն

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner