Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 4-1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկան Էռլինգ Հոլանդն ու Ռայան Շերկին։
«Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթին»։
«Բարսելոնան» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3-3) գրանցեց «Բրյուգեի» հետ։ Բելգիական ակումբը հաշվի մեջ երեք անգամ առաջ էր, բայց չկարողացավ պահպանել հաղթանակը։
Չորրորդ տուրից հետո Լիգայի փուլի առաջատարը 12 միավորով «Բավարիան» է, որին նույնքան միավորով հաջորդում են «Արսենալը» և «Ինտերը»։ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով չորրորդն է։
ՊՍԺ-ն, «Նյուքասլը», Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Գալաթասարայն» ունեն 9-ական միավոր` զբաղեցնելով համապատասխանաբար 5-9-րդ տեղերը։
«Բարսան» 7 միավորով 11-րդն է, «Բորուսիան»` նույնքան միավորով 14-րդը, «Բրյուգեն»` 4 միավորով 22-րդը, «Կայրաթը»` 1 միավորով 34-րդը։
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, չորրորդ տուր
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 4-1
Ֆիլ Ֆոդեն, 22, 57, Էռլինգ Հոլանդ, 29, Ռայան Շերկի, 90+1 - Վալդեմար Անտոն, 72
«Ինտեր» (Իտալիա) - «Կայրաթ» (Ղազախստան)` 2-1
Լաուտարո Մարտինես, 45, Կառլոս Ավգուստո, 67 - Օֆրի Արադ, 55
«Բրյուգե» (Բելգիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 3-3
Նիկոլո Տրեսոլդի, 6, Կառլոս Ֆորբս, 17, 64 - Ֆերան Տոռես, 8, Լամին Յամալ, 61, Խրիստոս Ցոլիս, 77 (ինքնագոլ)
«Նյուքասլ» (Անգլիա) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)` 2-0
Դեն Բերն, 11, Ժոելինտոն, 49
«Մարսել» (Ֆրանսիա) - «Ատալանտա» (Իտալիա)` 0-1
Լազար Սամարջիչ, 90
Չիրացված 11-մետրանոց` Շառլ դե Կետելարե, 14 («Ատալանտա»)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բայեր» (Գերմանիա)` 0-1
Պատրիկ Շիկ, 65
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 0-3
Վիկտոր Օսիմհեն, 59, 65 (11մ), 78 (11մ)
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


