Logo

ՉԼ. «Նոան» գոլառատ խաղում պարտվեց «Ֆերենցվարոշին» ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում

23:55 / 30.07.2025Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին»։

Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրեց հաշիվը, սակայն մրցակիցը, ամեն դեպքում, հաղթեց։

«Ֆերենցվարոշն» առավելության հասավ ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։

«Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Նոա» (Հայաստան)` 4-3 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)

Ալեքսանդր Պեշիչ, 1, Լենի Ջոզեֆ, 12, Քրիստոֆեր Զախարիասեն, 52 (11մ), Բարնաբաշ Վարգա, 74 - Հելդեր Ֆերեյրա, 7, Մաթեուս Այաս, 22, Ալեն Գրգիչ, 71

fastnews-ads-banner