«Նոայի» մամուլի ծառայությունն ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներով և սահմանափակումներով ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։
B ցուցակը կհրապարակվի հուլիսի 8-ին։
Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։
Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։
Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։
Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, Գոնսալու Գրեգորիու, Մաթեուս Այաս, Մարին Յակոլիչ, Ալեն Գրգիչ, Վիրջիլ Պինսոն։
«Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 15-ին Պոդգորիցայում։