«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցն է։ Կատալոնական ակումբը «Բենֆիկայի» հետ դիմակայության պատասխան խաղում սեփական դաշտում հաղթեց 3-1 հաշվով։
«Բլաուգրանայից» դուբլ ձևակերպեց Ռաֆինյան։ Բրազիլացի վինգերը մրցաշարում գոլերի քանակը հասցրեց 11-ի և գլխավոր ռմբարկուների ցուցակի առաջատարն է։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց 17-ամյա վինգեր Լամին Յամալը, որը պտտեցրած շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կմրցի «Լիլ» (Ֆրանսիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) դիմակայության հաղթողի դեմ։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա) (առաջին հանդիպումը` 1-0)` 3-1 (տեսանյութ)
Ռաֆինյա, 11, 42, Լամին Յամալ, 27 - Նիկոլաս Օտամենդի, 13